շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Լիբանանը ՄԱԿ-ի ԱԽ-ին բողոք է ներկայացրել Բեյրութի արվարձանների վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ

Լիբանանը ՄԱԿ-ի ԱԽ-ին բողոք է ներկայացրել Բեյրութի արվարձանների վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ

Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հունվարի 2-ին Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ հարձակման կապակցությամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ բողոքի տեքստում ասված է, թե հարձակումը կարող է հանգեցնել վտանգավոր էսկալացիայի, քանի որ այն ազդել է Բեյրութի արվարձաններում գտնվող խիտ բնակեցված բնակելի տարածքի բնակչության վրա։

՛՛Լիբանանը կրկին պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դատապարտել այդ հարձակումը, ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու էսկալացիան և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դադարեցնելու իսրայելական հարձակումները Լիբանանի տարածքի և ժողովրդի վրա՛՛,-ասված է բողոքի տեքստում:

 

  • Կիսվել: