հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Լիբանանը կոչ է անում ՄԱԿ-ին պարտադրել Իսրայելին՝ իր տարածքից հեռացնելու բետոնե պատը

Լիբանանը կոչ է անում ՄԱԿ-ին պարտադրել Իսրայելին՝ իր տարածքից հեռացնելու բետոնե պատը

Լիբանանի ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կապված Իսրայելի կողմից երկրի հարավում բետոնե պատ կառուցելու հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Բեյրութը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել ճնշում գործադրել Թել Ավիվի վրա՝ այդ կառույցն ապամոնտաժելու և «կապույտ գծից» դուրս բերելու համար՝ դա համարելով երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում։ Այդ մասին ասվում է Լիբանանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Հաղոդրվում է նաև, որ Լիբանանը նաև պահանջել է դադարեցնել երկրի տարածքում այսպես կոչված «բուֆերային գոտիների» կիրառումը, պահպանել միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի պարտավորությունները, ինչպես նաև ապահովել Լիբանանի քաղաքացիների վերադարձը սահմանամերձ գյուղեր։

  • Կիսվել: