հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լիբանանը բողոք է հղել ՄԱԿ՝ Իսրայելի կողմից երկրի հարավի գնդակոծման կապակցությամբ

Լիբանանը բողոք է հղել ՄԱԿ՝ Իսրայելի կողմից երկրի հարավի գնդակոծման կապակցությամբ

Լիբանանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Աբդուլլահ Բու Հաբիբը հանձնարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնակատար Ժան Մուրադին Լիբանանի կառավարության անունից բողոքի նամակ ուղարկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Լիբանանի հարավային հատվածի վրա իսրայելական հարձակման կապակցությամբ, հաղորդում է պաղեստինյան  Wafa գործակալությունը։

«Իր նամակում Լիբանանը նախազգուշացրել է Երուսաղեմում Իսրայելի սադրիչ գործողությունների և սուրբ վայրերի անձեռմխելիության ոտնահարման  եւ կրիտիկական իրավիճակի ու հետևանքների, ի լրումն հավատացյալների նկատմամբ պաշտամունքի վայրերում չափից ավելի ուժի անհիմն կիրառման  մասին:

Նամակում նաև դատապարտվել է Իսրայելի հրաժարումը կատարել Անվտանգության խորհրդի և միջազգային հանրության կոչերը՝ զերծ մնալու լարվածությունը խթանող քայլերից երեք միաստված կրոնների այս տարվա համընկնող տոնական սեզոնի ընթացքում, քանի որ Իսրայելի ագրեսիվ գործողությունները սրել են անվտանգության իրավիճակը տեղում և ստեղծել լարվածություն մթնոլորտ ամբողջ տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Լիբանանն իր նամակում կոչ է արել Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը «խիստ կերպով դատապարտել Իսրայելի ագրեսիան և պարտավորեցնել Իսրայելին դադարեցնել լիբանանյան ինքնիշխանության խախտումը օդում, ցամաքում ու ծովում և դադարեցնել խաղաղության և անվտանգություն դեմ ուղղված մշտական ​​սպառնալիքները»։

Ավելի վաղ իսրայելական զորքերը հրետանիով ու տանկերով գնդակոծել էին լիբանանյան մի շարք բնակավայրեր։ Լիբանանյան բանակը հայտնել է վիրավորների մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: