երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Լիբանանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Լիբանանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Կիրակի լիբանանցիները երկրում տեղի ունեցած տնտեսական անկումից հետո առաջին անգամ քվեարկում են խորհրդարանական ընտրություններում:

 Սա ստուգում է, թե արդյոք «Հեզբոլլահն» ու դաշնակիցները կկարողանան պահպանել իրենց խորհրդարանական մեծամասնությունը, գրում է Reuters-ը:
 
Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին 15 ընտրական շրջանում: 21 տարեկանից բարձր տարիքի անձինք քվեարկելու են իրենց հայրենի քաղաքներում եւ գյուղերում:
Երկրում տնտեսական ճգնաժամ է տիրում, որի համար Համաշխարհային բանկը մեղավոր է համարում իշխող վերնախավին եւ 2020 թվականին Բեյրութում տեղի ունեցած կործանարար պայթյունը: Վերլուծաբանները նշում են, որ հասարակական վրդովմունքը կարող է խորհրդարան բերել մի քանի թեկնածուների, որոնք հակված են բարեփոխումներ անելու:
 
2018 թվականի ընտրություններում «Հեզբոլլահ» շարժումն ու դրա դաշնակիցները, որոնց թվում է նաեւ նախագահ Միշել Աունի «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցությունը, խորհրդարանում 71 տեղ էին ստացել 128-ից: 
 
Հաջորդ խորհրդարանը պետք է քվեարկություն անցկացնի առանցքային բարեփոխումների հարցով, որոնք անհրաժեշտ են Արժույթի միջազգային հինադրամից ֆինանսական աջակցություն ստանալու համար, ինչպես նաեւ խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրի Աունի փոխարեն, որի լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի 31-ին:

  • Կիսվել: