երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Լիբանանում հոկտեմբերի 15-ը հայտարարվել է սգո օր

Լիբանանում հոկտեմբերի 15-ը հայտարարվել է սգո օր

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հոկտեմբերի 15-ը սգո օր է հայտարարել՝ Բեյրութում հրաձգության հետևանքով զոհվածների համար, ասվում է Լիբանանի կառավարության գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդվում է՝ այդ օրը փակ կլինեն բոլոր պետական գերատեսչությունները, ինչպես նաև պետական և մասնավոր դպրոցները:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Բեյրութում կրակոցներ են հնչել շիա կուսակցությունների բողոքի ակցիայի ժամանակ: Ակցիայի մասնակիցները դժգոհել են 2020 թվականին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության ընթացքից: Ականատեսների վկայությամբ՝ անկարգությունները հրահրել են անհայտ դիպուկահարները, որոնք կրակ են բացել տանիքներից:

Առնվազն վեց մարդ զոհվել է, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել: Լիբանանի բանակը զրահապատ մեքենաներ է մտցրել քաղաք և սպառնացել կրակ բացել ՝ զենքով փողոց դուրս եկած յուրաքանչյուր մարդու ուղղությամբ:

 

  • Կիսվել: