չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լիբանանում Բեյրութի նավահանգստի պայթյունի երրորդ տարելիցի օրը բողոքի ցույց է տեղի ունեցել

Լիբանանում Բեյրութի նավահանգստի պայթյունի երրորդ տարելիցի օրը բողոքի ցույց է տեղի ունեցել

Ուրբաթ հարյուրավոր ցուցարարներ էին հավավել Բեյրութում՝ նշելու համար Բեյրութի նավահանգստի կործանարար պայթյունի երրորդ տարելիցը եւ պատասխանատվություն պահանջելու պաշտոնատար անձանցից աղետի համար, որը մինչեւ այժմ պատված է գաղտնիքով, տեղեկացրել է CNN-ը։

Ցուցարարները փողոցներ են դուրս եկել եռօրյա սգի ժամանակ եւ վանկարկել կարգախոսներ այն քաղաքական գործիչների դեմ, որոնց մեղադրում են պայթյունի հետաքննությանը խանգարելու մեջ, որի հետեւանքով 2020թ. օգոստոսի 4-ին զոհվեց մոտ 200 մարդ, 6 հազար մարդ վնասվածքներ ստացավ։

Միջադեպը Բեյրութի նավահանգստում աշխարհի ամենամեծ ոչ միջուկային պայթյուններից է։

Պայթյունի հետեւանքով գոյացել է հսկայական հարվածային ալիք սնկաձեւ ամպի տեսքով, որը շրջում էր ավտոմեքենաներն ու փլուզում շենքերը։

Այն գրանցվել է որպես 3,3 մագնիտուդով երկրաշարժ եւ զգացվել է հարյուրավոր կիլոմետրեր հեռու, ընդհուպ մինչեւ Կիպրոս։

Քննիչները պայթյունը բացատրել են նրանով, որ նավահանգստի պահեստում 2014-ից պահվել է մոտ 2 750 տոննա ամիակային սելիտրա։

Բայց անցել է երեք տարի, եւ թե որն է պայթյունի պատճառը՝ մնում է հանելուկ։

Հետաքննությունը փակուղի է մտել, իսկ ակտիվիստները եւ ՄԱԿ փարձագետները կոչ են անում նախաձեռնել առաքելություն ճշմարտությունը պարզելու համար։

Ավելի վաղ Լբանանի վարչապետ Նաջիբ Միկատին պայթյունի տարելիցի օրը հայտարարել էր համազգային սգո օր։

  • Կիսվել: