շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս նախապատրաստվել ապաստարաններում պատսպարվելուն

Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս նախապատրաստվել ապաստարաններում պատսպարվելուն

Բեյրութում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին նախապատրաստվել ապաստարաններում պատսպարվելուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է X-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։

«Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր որոշել են չլքել Լիբանանը, պատրաստել արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր և պատրաստ լինել երկար ժամանակով թաքնվել անվտանգ վայրում», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

  • Կիսվել: