Լիբանանից արձակված անօդաչուները գրոհել են Իսրայելի հյուսիսը. Իրանն առավոտվանից 8 անգամ հարվածել է հարավին
Լիբանանից արձակված անօդաչուները հարվածել են Իսրայելի հյուսիսային հատվածին. հայտնում է Times of Israel-ը:
Ըստ լրատվամիջոցի, Վերին Գալիլեայի մի քանի բնակավայրերում հնչել են Լիբանանից անօդաչուների հարձակման մասին նախազգուշացնող տագնապի ազդանշանները։ Դրանք լսվել են Յարկայում, Մաալոտ Թարշիխայում և հարակից բազմաթիվ քաղաքներում։
Times of Israel-ը հայտնում է նաև երկրի հարավին հասցված իրանական հարվածների առնվազն երկու ալիքի մասին։ Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Դիմոնայում և Նեգև անապատին մերձակա քաղաքներում։
Հաղորդվում է, որ այսօր առավոտվանից Իսրայելի վրա Իրանի ութերորդ հարձակման հետևանքով տուժածներ չկան։


