կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել

Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել

2020-ի աշնանը Լիբանանի վարչապետ նշանակված Սաադ Հարիրին հրաժարական է տվել՝ հրաժարվելով կառավարություն ձևավորելուց, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ հրաժարականի դիմումը ներկայացվել է Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հերթական հանդիպումից հետո, որի ժամանակ արաբական երկրի նախագահը հերթական անգամ մերժել է առաջարկված նախարարների կաբինետի կազմը: 

Հարիրին, մասնավորապես, ասել է. ՛՛Հանդիպել եմ նախագահի հետ, և մենք կառավարության թեմայով բանակցություններ ենք վարել: Նախագահը խնդրել էր փոփոխություններ մտցնել, որոնք, իմ կարծիքով, առանցքային են: Մենք խոսել ենք վստահության և քրիստոնյա նախարարների նշանակման մասին: Պարզ է, որ դիրքորոշումն անփոփոխ է, և մենք համաձայնության չենք գա: Ես հրաժարական տվեցի՝ հրաժարվելով կառավարություն ձևավորելուց՛՛:

  • Կիսվել: