Լիբանանի հազարավոր բնակիչներ անօթևան են մնացել Բեյրութի փողոցներում․ NBC News
Բեյրութի հարավային արվարձաններից փախած հազարավոր տեղահանվածներ լցնում են Լիբանանի մայրաքաղաքի փողոցներն ու հրապարակները: Այս մասին հայտնում է NBC News-ը։
Լիբանանի աղետների ռիսկերի կառավարման ստորաբաժանման տվյալներով՝ 110,162 մարդ դարձել է ներքին տեղահանված: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը նախազգուշացումներ է տարածել Լիբանանի հարավային և արևելյան շրջանների, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների բնակիչների համար՝ կոչ անելով տարհանվել: Հարավային արվարձանները մայրաքաղաքի ծայրամասում գտնվող խիտ բնակեցված շրջաններ են, որտեղ բնակվում են հարյուր հազարավոր մարդիկ:


