երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ԼՂ-ում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին խոսք չկա. ՌԴ ԱԳՆ

ԼՂ-ում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին խոսք չկա. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հաղորդմամբ՝ այժմ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին խոսք չկա, հայտնում է Ria.ru-ն։

«Ռուս խաղաղապահների թիվը համաձայնեցված է երեք ղեկավարների համապատասխան հայտարարությամբ։ Ելնում ենք այն փաստից, թե ինչ է ասվում դրանում։ Այժմ նման հարց օրակարգում չկա»,- նշել է Ռուդենկոն։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ նոյեմբերի 10-ից Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները իրականացրել են ավելի քան 170 չվերթ՝ Երևան, ապա նաև ԼՂ տեղափոխելով ռուս խաղաղապահների, նյութական միջոցներ, սպառազինություն և ռազմական տեխնիկա:

  • Կիսվել: