երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԼՂ հարցում որոշակի շփումներ եղել են, բայց դրանք նյութում նշված բանակցությունները չեն․ Պեսկովը՝ Politico-ի հոդվածի մասին

ԼՂ հարցում որոշակի շփումներ եղել են, բայց դրանք նյութում նշված բանակցությունները չեն․ Պեսկովը՝ Politico-ի հոդվածի մասին

Մոսկվան որոշակի շփումներ է ունեցել Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց ոչ այն, ինչի մասին գրել է Politico-ն, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ այնպես, ինչպես նկարագրում են: Այս նյութում կան շատ անճշտություններ, շատ սխալներ: Ղարաբաղի հարցում որոշակի շփումներ եղել են։ Բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին այնտեղ գրված է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել նման բանակցությունների անցկացումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: