Լենինգրադի Ուստ-Լուգա նավահանգստում 130,000 տոննա մազութ տեղափոխող նավում տեխնածին միջադեպ է գրանցվել. անձնակազմը տարհանվել է
Ռուսաստանի Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստում 130,000 տոննա մազութ տեղափոխող, Անտիգուայի և Բարբուդայի դրոշի ներքո նավարկող նավթատար նավի խորտակվելու մասին լուրերից հետո հայտնի է դարձել, որ այն այժմ խարսխված է Լենինգրադի Ուստ-Լուգա նավահանգստի նավամատույցին: Այդ մասին ասել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա հայտնել է, որ «Կոալա» լցանավի վրա տեխնածին միջադեպ է գրանցվել, մազութի արտահոսքի վտանգ չկա: Լցանավում եղել է 24 հոգանոց անձնակազմ: Նրանք տարհանվել են, զոհեր և վիրավորներ չկան։
Այս պահին տեղում աշխատում է քննչական խումբը։ Ջրասուզակները պետք է շուտով ժամանեն տանկերի ստորջրյա զննման համար: