ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Լեհաստանը թույլատրել է ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը երկիր

Լեհաստանը թույլատրել է ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը երկիր

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ստորագրել է որոշում, որով համաձայնություն է տվել երկրում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի տեղակայմանը: Այս մասին այսօր հայտնել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոն, տեղեկացնում է Meduza-ն։

Նշվում է, որ նախագահը թույլատրել է զորքերի տեղակայումը ՆԱՏՕ-ի «Արևելյան պահապան» (Eastern sentry) գործողության շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի արևելյան թևի պաշտպանության ամրապնդման համար։

Ըստ Ազգային անվտանգության բյուրոյի՝ նախագահի որոշումը փակ բնույթ է կրում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արևելյան պահապան» գործողությունը սկսվել է սեպտեմբերի 12-ին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ Դաշինքը սկսել է այս առաքելությունը Ռուսաստանի գործողություններին ի պատասխան․ սեպտեմբերի 10-ին մոտ 20 ռուսական անօդաչու խախտել էր Լեհաստանի օդային տարածքը, որոնցից մի մասը խոցվել էր օդ բարձրացված կործանիչների կողմից։ 

  • Կիսվել: