կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Լեհաստանը սկսել է պատնեշներ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանը սկսել է պատնեշներ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանին արգելափակոցներ է կառուցում։ Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը նշել է՝ որոշել է միջոցներ ձեռնարկել սահմանի անվտանգության ուժեղացման համար: 

«Այն պատճառով, որ Կալինինգրադի օդանավակայանը բացվել Է Մերձավոր Արեւելքից ու Աֆրիկայից չվերթերի համար, ես որոշել եմ միջոցներ ձեռնարկել սահմանի անվտանգության ուժեղացման համար: Արդեն այսօր կսկսվեն սակրավորների աշխատանքները Ռուսաստանի եւ Կալինինգրադի մարզի սահմանի վրա ժամանակավոր արգելափակոց կառուցելու ուղղությամբ», - ասել Է նա։

  • Կիսվել: