ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լեհաստանը մտադիր Է հսկողություն սահմանել Ուկրաինայի գյուղատնտեսության նկատմամբ. CSP

Լեհաստանը մտադիր Է հսկողություն սահմանել Ուկրաինայի գյուղատնտեսության նկատմամբ. CSP

Լեհաստանը պլանավորում Է հսկողություն սահմանել առաջին հերթին Ուկրաինայի գյուղատնտեսության նկատմամբ, կազմակերպվել Է արտադրանքի գնում վնասաբեր գներով:

Այդ մասին հաղորդվում Է CSP կայքում: «Առաջին հերթին դա վերաբերում Է գյուղատնտեսական արտադրությանը:
 
Տակտիկան այստեղ դյուրին Է ընտրված, բայց շատ արդյունավետ Է: Օգտագործելով Ուկրաինայի գյուղատնտեսության ներկա դժվարին վիճակը, այդ թվում՝ հավաքած բերքի պահպանման առումով, լեհական ընկերությունները կազմակերպել են նվազեցված գներով նրանց արտադրանքի գնում՝ մի շարք դեպքերում ուկրաինական ձեռնարկություններին մատնելով սնանկության: Այնուհետեւ ենթադրվում Է դրանց ակտիվները եւ հողատարածությունները գնել «վնասաբեր» գներով: Դա կարելի Է պարզաբանել, օրինակ, մեկ տոննայի դիմաց 30 դոլար գնով գարու նոր բերքի ձեռքբերման փաստերով, ինչը գրեթե հինգ անգամ ավելի Էժան Է այդ արտադրանքի իրական արժեքից»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: