ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Լեհաստանը կբացի Բելառուսի հետ սահմանը. Տուսկ

Լեհաստանը կբացի Բելառուսի հետ սահմանը. Տուսկ

Լեհաստանի և Բելառուսի միջև սահմանային անցակետերը կբացվեն չորեքշաբթիից հինգշաբթի գիշերը: Այս մասին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, տեղեկացնում է Reuters-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Լեհաստանն այս ամիս փակել էր Բելառուսի հետ սահմանը՝ Բելառուսում Ռուսաստանի գլխավորությամբ անցկացվող զորավարժությունների պատճառով։

ՆԱՏՕ-ի դաշինքի և Եվրամիության անդամ Լեհաստանում «Запад» զորավարժությունների վերաբերյալ մտահոգությունները սրվել են, երբ սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մոտ 21 ռուսական անօդաչու թռչող սարք մտավ նրա օդային տարածք։

«Այդ զորավարժությունների ավարտը նվազեցնում է, թեև չեմ կարող ասել, որ վերացնում է, տարբեր սպառնալիքներ, և, հաշվի առնելով լեհական փոխադրողների և երկաթուղիների տնտեսական շահերը, եզրակացրել ենք, որ այդ միջոցառումը հասել է իր նպատակին: Եթե լարվածությունը սրվի, մենք չենք տատանվի և համապատասխան որոշումներ կընդունենք»,-ասել է Տուսկը:

  • Կիսվել: