ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Լեհաստանը հունվարի 1-ից ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը

Լեհաստանը հունվարի 1-ից ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը

Լեհաստանը հունվարի 1-ից վեց ամիս ժամկետով ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը:

Նախագահության ընթացքում, որը կանցնի «Անվտանգություն, Եվրոպա» կարգախոսի ներքո, Վարշավան կկենտրոնանա անվտանգության յոթ ուղղությունների վրա՝ արտաքին, ներքին, տեղեկատվական, տնտեսական, էներգետիկ, պարենային և բժշկական:

Լեհաստանի նախագահությունը համընկնում է ԵՄ նոր գումարման ինստիտուտների աշխատանքի հնգամյա ցիկլի մեկնարկի հետ, ինչը հնարավորություն է տալիս ռազմավարական նպատակներ դնել, լուծումներ առաջարկել և գործընթացներ սկսել առաջիկա հինգ տարիների համար:

Առաջիկա վեց ամիսների ընթացքում Լեհաստանում տեղի կունենան ավելի քան 300 վարչական և նախարարական հանդիպումներ, այդ թվում՝ ԵՄ խորհրդի 22 ոչ պաշտոնական նիստ՝ անդամ երկրների նախարարների մասնակցությամբ:

Լեհաստանի նախագահության մեկնարկի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 3-ին՝ Վարշավայում:

  • Կիսվել: