շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լեհաստանը հայտարարել է, թե կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Լեհաստանը հայտարարել է, թե կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Լեհաստանը Եվրոպական միության խորհրդում իր վեցամսյա նախագահության ընթացքում նախատեսում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը: Այդ մասին նշվում է 2025 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը ԵՄ խորհրդում իր նախագահության շրջանակներում Լեհաստանի կողմից պատրաստված գործողությունների ծրագրում, փոխանցում է Հետքը։ 

Փաստաթղթում նշվում է, որ «այդ քայլերը հնարավորություններ կստեղծեն Եվրամիության հետ Երևանի և Բաքվի համագործակցության ընդլայնման համար»:

Բացի այդ, Լեհաստանը ծրագրում է աջակցել «վրաց ժողովրդի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտմանը»։ 

Ծրագրի համաձայն՝ ԵՄ արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Լեհաստանի կողմից կշարունակվեն քաղաքական երկխոսությունն ու ջանքերը Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի միջև համագործակցության ամրապնդման համար:
 

  • Կիսվել: