ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Լեհաստանը Բելառուսի հետ երկու սահմանային անցակետ վերաբացելու պատրաստակամություն է հայտնել

Լեհաստանը Բելառուսի հետ երկու սահմանային անցակետ վերաբացելու պատրաստակամություն է հայտնել

Լեհաստանը պատրաստ կլինի նոյեմբերին Բելառուսի հետ ևս երկու սահմանային անցակետ վերաբացել: Այս մասին այսօր Լեհաստանի արևելքում գտնվող Բիալիստոկ քաղաքում անցկացված գործարար միջոցառման ժամանակ հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը, տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք պատրաստ կլինենք այս տարի՝ նոյեմբերին, բացել երկու սահմանային անցակետ՝ Բոբրոունիկիում և Կուժնիցայում: Հենց որ կարգավորեմ այս խնդիրը լիտվացիների հետ, մենք պետք է նոյեմբերին բացենք այս երկու անցակետերը, ասենք՝ փորձնական կարգով։ Եթե պարզվի, որ սահմանը կրկին պետք է փակվի, ես վայրկյան անգամ չեմ տատանվի»,-նշել է նա:

Նշենք, որ Լեհաստանը սեպտեմբերի 12-ին փակել է Բելառուսի հետ սահմանը՝ Բելառուսում Ռուսաստանի գլխավորությամբ անցկացված զորավարժություններից և սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը նրա օդային տարածք մտած 21 անօդաչու թռչող սարքերից հետո։ Լեհաստանի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 23-ին մի քանի երկաթուղային և մեկ ավտոմոբիլային անցակետ վերաբացել։

Հարևան Լիտվան անցյալ շաբաթ չորս անգամ փակել է Վիլնյուսի օդանավակայանը, երբ տաք օդային փուչիկներ են ներխուժել իր օդային տարածք, և ամեն անգամ ժամանակավորապես փակել Բելառուսի հետ սահմանային անցակետերը՝ ի պատասխան միջադեպերի։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի հայտարարել է, որ լիտվական կողմից սահմանի փակումը «խելահեղ արկածախնդրություն» է և Արևմուտքին մեղադրել է Բելառուսի և Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ։

 

  • Կիսվել: