կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Լեհաստանում ցուցարարները փորձել են մուտք գործել բանտ, որտեղ պահվում է ՆԳՆ-ի նախկին ղեկավարը

Լեհաստանում ցուցարարները փորձել են մուտք գործել բանտ, որտեղ պահվում է ՆԳՆ-ի նախկին ղեկավարը

Մի խումբ ցուցարարներ բողոքի ցույց են անցկացրել Ռադոմ քաղաքի (Վարշավայից շուրջ 100 կմ դեպի հարավ) բանտի մոտ, որտեղ պահվում է Լեհաստանի ՆԳՆ նախկին ղեկավար Մարիուշ Կամինսկին։ Ակցիայի ընթացքում փորձ է արվել մուտք գործել քրեակատարողական հաստատության տարածք։ Այս մասին հայտնել է լեհական Onet ինտերնետային պորտալը:

Ակցիան ղեկավարել է նախկինում իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունից Սեյմի պատգամավոր Մարեկ Սուսկին։ «Քաղաքական գործիչը ցանկացել է մտնել բանտ, սակայն նրան թույլ չեն տվել»,- գրում է հարթակը։

Ակցիային մասնակցել է նաև ձերբակալված նախկին նախարարի կինը՝ Բարբարա Կամինսկայան։ Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել՝ պահանջելով ազատ արձակել Կամինսկուն։

Ոստիկանությունը չի միջամտել և որևէ ձերբակալություն չի իրականացրել։ Ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ։

  • Կիսվել: