երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեհաստանի վարչապետը հրաժարվել է փակել Ուկրաինայի հետ սահմանը

Լեհաստանի վարչապետը հրաժարվել է փակել Ուկրաինայի հետ սահմանը

Լեհ ֆերմերների ներկայացուցիչ Անջեյ Սոբոչինսկին ասել է, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը բողոքող ֆերմերների հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Ուկրաինայի հետ սահմանը չի փակվի ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սոբոչինսկին ընդգծել է, որ Լեհաստանի գյուղատնտեսության նախարարությունը պետք է հաշվարկի, թե որքան ավելցուկ կա երկրում և որքան միջոցներ պետք է հատկացվեն պետության հաշվին։

Հրապարակման համաձայն՝ նրա կարծիքով նման միջոցառումները կարող են խնդրի լուծում լինել։

  • Կիսվել: