շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Լեհաստանի օդային տարածքի խախտման ֆոնին եվրոպական երկրները Վարշավային աջակցելու պատրաստակամություն են հայտնել

Լեհաստանի օդային տարածքի խախտման ֆոնին եվրոպական երկրները Վարշավային աջակցելու պատրաստակամություն են հայտնել

Ռուսական անօդաչուների կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտման ֆոնին Շվեդիան Լեհաստան կուղարկի հակաօդային պաշտպանության միջոցներ և ավիացիա, իսկ Նիդերլանդները՝ պաշտպանական համակարգեր, ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ, ինչպես նաև 300 զինծառայող։

Լեհաստանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել նաև եվրոպական այլ երկրներ, այդ թվում՝ Չեխիան, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բալթյան երկրները:

«ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը հազվադեպ և լուրջ իրավիճակ է»,- հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարը:

  • Կիսվել: