չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լեհաստանի ՆԳ նախկին նախարարին կալանավորել են կաշառակերության մեղադրանքով. DW

Լեհաստանի ՆԳ նախկին նախարարին կալանավորել են կաշառակերության մեղադրանքով. DW

Լեհաստանում ձերբակալվել է ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության երկու քաղաքական գործիչ, որոնց նախագահ Անջեյ Դուդան, ամենայն հավանականությամբ, մեղադրական դատավճռից հետո պաշտպանություն է տրամադրել իր նստավայրում, գրում է DW-ն:

Երեքշաբթի՝ հունվարի 9-ի երեկոյան, Վարշավայի նախագահական պալատում ոստիկանները բերման են ենթարկել Լեհաստանի ներքին գործերի նախկին նախարար, Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի նախկին ղեկավար Մարիուշ Կամինսկուն և նրա տեղակալ Մացեյ Վոնսիկին։ Այդ օրը պաշտոնապես սկսվել էր նրանց պատժի ժամկետը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալման պահին Դուդան բացակայում էր իր նստավայրից, քանի որ հանդիպում էր Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Կամինսկու և Վոնսիկի կալանավորման մասին սոցցանցում հայտնել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Չեսլավ Մրոչեկը։ Կամինսկին ներքին գործերի նախարարությունը ղեկավարել է 2019 թվականից մինչև 2023 թվականի նոյեմբերը։

Մարիուշ Կամինսկու և Մացեյ Վոնսիկի գործը շարունակվում է 2007 թվականից, երբ հակակոռուպցիոն գործակալության շուրջ սկանդալ էր սկսվել։ Առաջին ատյանի դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ, սակայն 2015 թվականին՝ «Իրավունք և արդարություն» կուսակցության իշխանության գալուց անմիջապես հետո, նախագահ Դուդան ներում է շնորհել քաղաքական գործիչներին։

2022 թվականի հունիսին Լեհաստանի Գերագույն դատարանը ներումը չեղարկել է, և վերսկսել դատավարությունը։ Դեկտեմբերի վերջին Վարշավայի շրջանային դատարանը երկուսին էլ մեղավոր է ճանաչել կաշառակերության գործով՝ Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոն ղեկավարելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և յուրաքանչյուրին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Բացի այդ, Կամինսկուն և Վոնսիկին հինգ տարով արգելվել է պետական ​​պաշտոններ զբաղեցնել։ Վերջին օրերին Անջեյ Դուդան բազմիցս հայտարարել է, որ ներում շնորհելու իր որոշումը շարունակում է գործել։

  • Կիսվել: