ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Լեհաստանի նախագահը զորքեր է ուղարկել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններ

Լեհաստանի նախագահը զորքեր է ուղարկել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններ

Լեհաստանի Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Կարոլ Նավրոցկին 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում է ստորագրել՝ սահմանապահ ծառայությանը օգնելու համար Լեհաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներին ներգրավելու մասին, ասվում է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի հաղորդագրության մեջ։ 

Հաղորդագրության համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2026 թվականի ապրիլի 4-ը Լեհաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կօգտագործվեն պետական սահմանի անձեռնմխելիության, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Լիտվայի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանային անցումների և սահմանային գոտու տարածքներում անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով։ 

  • Կիսվել: