ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Լեհաստանի կառավարությունը հայտնել է Բելառուսի հետ սահմանի մոտ ԱԹՍ-ների ակլտիվություն նկատելու մասին

Լեհաստանի կառավարությունը հայտնել է Բելառուսի հետ սահմանի մոտ ԱԹՍ-ների ակլտիվություն նկատելու մասին

Լեհաստանը գիշերը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է անօդաչու թռչող սարքերի ակտիվություն, հայտնել է Լեհաստանի կառավարությունը, տեղեկացնում է Reuters–ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Լեհաստանն օրեր առաջ փակել է Բելառուսի հետ սահմանը: Պատճառը Ռուսաստանի և Բելառուսի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժություններն էին: 

Նշվում է նաև, որ անդրադառնալով հարցին՝ եթե զորավարժություններն ավարտվել են, ապա ինչո՞ւ է սահմանը դեռևս փակ, Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարցին Կիերվինսկին ասել է, որ Լեհաստանը կբացի այն, երբ դա անվտանգ լինի։

«Երեկ երեկոյան սահմանապահ ծառայությունը նկատել է բելառուսական և ռուսական անօդաչու թռչող սարքերի ակտիվության աճ, որոնք փորձել են հատել Լեհաստանի օդային տարածքը: Ակնհայտ է, որ իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին մնում է շատ–շատ լարված»,–նշել է նախարարը:

  • Կիսվել: