կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լեհաստանի դինամիտի գործարանում պայթյուն է որոտացել

Լեհաստանի դինամիտի գործարանում պայթյուն է որոտացել

Լեհաստանի Կրուպսկի Մլին համայնքի դինամիտի և պայթուցիկ նյութերի NitroErg գործարանում հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է RMF FM ռադիոկայանը։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով գործարանի տարածքի շենքերից մեկն ավերվել է։

 

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը լսվել է բազմաթիվ կիլոմետրեր հեռու, 20 կիլոմետրի վրա պայթյունի ալիքը հասել է պատուհանների ապակիներին։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, երկու մարդ անհետ կորած է համարվում։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, իսկ վիրավորներին տարհանելու համար գործի են դրվել ուղղաթիռներ։

  • Կիսվել: