Լեհաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել Թբիլիսիի կենտրոնից հեռու մնալ
Վրաստանում Լեհաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին հոկտեմբերի 4-ին ձեռնպահ մնալ Թբիլիսիի կենտրոնում գտնվելուց, որտեղ նախատեսվում է լայնածավալ բողոքի ակցիա, գրում է aliq.ge-ն:
«Հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում հայտարարված ՏԻՄ ընտրություններին առնչվող զանգվածային բողոքի ակցիայի կապակցությամբ խորհուրդ ենք տալիս չափազանց զգույշ լինել և անվտանգության նկատառումներից ելնելով խուսափել մեծ հավաքույթների վայրերում գտնվելուց, մասնավորապես՝ Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի մոտ և Ռուսթավելիի պողոտայում», — ասված է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ` հավելելով, որ հանրահավաքի պատճառով կարող են նաև սահմանափակվել ավտոմեքենաների երթևեկությունը։
Բողոքի ցույցերի և հնարավոր անհարմարությունների մասին թարմ տեղեկատվություն ստանալու համար դեսպանատունը խորհուրդ է տվել հետևել տեղական լրատվամիջոցների լուրերին։


