չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա

Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա

Կացնող զինված մի տղամարդ Համբուրգում կայանալիք Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ հարձակվել է երկրպագուների վրա ու սպառնացել նրանց, հայտնում է METRO-ն։

Ոստիկանները ստիպված են եղել կրակել նրա ուղղությամբ։ Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ առաջին կրակոցը նախազգուշական կրակոց է եղել։ Այնուհետև մի քանի կրակոց է հնչել, ինչից հետո տղամարդն ընկել է գետնին։ Նրա ուսապարկի մեջ Մոլոտովի կոկտեյլ են հայտնաբերել։

Ոստիկանությունը կարծում է, որ տղամարդը ցանկացել է այն վառել երկրպագուների ամբոխի մեջ: Տղամարդը ծանր վիրավոր է, նրան տեղափոխել են հիվանդանոց։

  • Կիսվել: