շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լավրովը Զելենսկիին «շանորդի» է անվանել. Կուլեբան պատասխանել է

Լավրովը Զելենսկիին «շանորդի» է անվանել. Կուլեբան պատասխանել է

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան պատասխանել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հասցեին անպատշաճ արտահայտության կապակցությամբ, տեղեկացնում է rbc.ua-ն։

Նշենք, որ ավելի վաղ Լավրովն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Արևմուտքը Զելենսկիի նկատմամբ իր քաղաքականությունը կառուցում է ՛՛նա, իհարկե, շանորդի է, բայց նա մեր շանորդին է՛՛ սկզբունքով:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ավելի ուշ ելույթ է ունեցել Կուլեբան: Նա ասել է, որ նիստերի սենյակն իր գոյության ընթացքում բազմաթիվ բուռն քննարկումներ ու ճգնաժամեր է տեսել, սակայն «ռուս դիվանագետների այսօրվա ստերի ծավալն աննախադեպ է»։

՛՛Իրականում, միակ բանը, որն արժանի է արձագանքի այսօրվա ռուսական ելույթում, այս ստերի ամբողջ հոսքից, անընդունելի ժարգոնն է, որն օգտագործել է Ռուսաստանի ներկայացուցիչն օտար երկրի նախագահի՝ Ուկրաինայի նախագահի հետ կապված՛՛,-հավելել է Կուլեբան:

Նա նաև ծաղրել է Լավրովին, որը հեռացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից անմիջապես ելույթն ավարտելուց հետո. ՛՛Ես նկատել եմ, որ ռուս դիվանագետները փախչում են նույնքան վարպետորեն, որքան ռուս զինվորները՛՛:

  • Կիսվել: