ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լավրովը հանդիպել է ՌԴ-ում հավատարմագրված՝ ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների հետ

Լավրովը հանդիպել է ՌԴ-ում հավատարմագրված՝ ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների հետ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանում հավատարմագրված՝ ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների հետ:

Ավանդական բնույթ կրող հանդիպման ընթացքում ամփոփվել են անցյալ տարվա համագործակցության արդյունքները, նախանշվել այն խնդիրները, որոնք պետք է ուշադրության կենտրոնում լինեն այս տարվա ընթացքում:

Շեշտադրվել է ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատանքների կոորդինացիայի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:

 

  • Կիսվել: