ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Լավրովը և Ռուբիոն կարող են հանդիպել Բուդապեշտում հոկտեմբերի 30-ին. Financial Times

Լավրովը և Ռուբիոն կարող են հանդիպել Բուդապեշտում հոկտեմբերի 30-ին. Financial Times

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի 30-ին կժամանեն Բուդապեշտ, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրին։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախատեսում է առաջնորդների հանդիպումից առաջ ներկայացնել իր առաջարկները, այդ թվում՝ եվրոպացի ներկայացուցիչների և Սպիտակ տան հետ առանձին քննարկումների հնարավորությունը։ Սակայն այս տեղեկատվությունը դեռևս հաստատված չէ, գրում է FT-ն։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 20-ին Լավրովը և Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների իրականացման քայլերը։

  • Կիսվել: