հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լավրովը չի ծրագրում Նյու Յորքում հանդիպել ամերիկացի գործընկերների հետ. ՌԴ ԱԳՆ

Լավրովը չի ծրագրում Նյու Յորքում հանդիպել ամերիկացի գործընկերների հետ. ՌԴ ԱԳՆ

Հաջորդ շաբաթ Նյու Յորքում ամերիկացի գործընկերների հետ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումներ նախատեսված չեն: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Հաշվի առնելով, թե ինչպես է այդ հարցը դիտվում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած խորապես թշնամական քաղաքականության պատճառով, և թե ինչպես է այդ հարցը դիտվում վերջին շրջանում, ես չեմ ենթադրում, որ նման շփումը սկզբունքորեն հնարավոր կլինի»,- ասել է Ռյաբկովը:

Ռուս դիվանագետի խոսքով՝ այն մասին, որ Նյու Յորքում է գտնվելու ԱՄՆ պետքարտուղարը, նույնպես տեղեկություններ չկան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հունվարի 22-24-ը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի ԱԽ-ի Մերձավոր Արևելքի վերաբերյալ բաց բանավեճերին և ՄԱԿ-ի ԱԽ-ի` Ուկրաինայի վերաբերյալ նիստին:

  • Կիսվել: