երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանը նպաստող քայլերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Քննարկվել է նաեւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Կողմերը քննարկել են այս տարվա հոկտեմբերի 29-ին Ուկրաինայի կողմից Սեւաստոպոլ քաղաքում ռազմանավերի եւ քաղաքացիական նավերի դեմ ահաբեկչական գործողություն կատարելու շուրջ ստեղծված իրավիճակը։ Զրույցի ընթացքում Լավրովը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել, որ Ուկրաինան երաշխավորի, որ մարդասիրական միջանցքը եւ ուկրաինական նավահանգիստները, որոնք նախատեսված են գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար, չեն օգտագործվի Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով։ Միայն նման պայմաններում է հնարավոր քննարկել «Սեւծովյան նախաձեռնությամբ» սահմանված անվտանգության միջանցքով երթեւեկությունը վերականգնելու հարցը։

Կողմերը պայմանավորվել են նաեւ ՄԱԿ-ի եւ արեւմտյան երկրների կողմից ռուսական պարարտանյութերի եւ գյուղմթերքի մասով փաթեթային գործարքի իրականացման համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: