հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լավրովն ու ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը կշտամբել ու մեղադրել են միմյանց

Լավրովն ու ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը կշտամբել ու մեղադրել են միմյանց

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը կշտամբանքներ են փոխանակել Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Էրդանը քննադատել է Իրանին և մեղադրել Ռուսաստանին զենք մատակարարելու մեջ, որն իբր օգտագործում է Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ։

Ի պատասխան՝ Լավրովը նշել է. ՛՛Այսօր որոշ պատվիրակություններ հնարավոր են համարում շուտասելուկի նման կրկնել Ռուսաստանին ուղղված մեղադրանքները՝ կապված Կիևում նացիստական ռեժիմի դեմ հատուկ ռազմական գործողության հետ։ Գործընկերներ, ես այս հայտարարությունները թողնում եմ ձեր խղճին, թեև հասկանում եմ, որ դա շատ բանի կդիմակայի՛՛:

Նա կոչ է արել նաև թույլ չտալ ՛՛թաղել՛՛ պաղեստինյան պետություն ստեղծելու ՄԱԿ-ի որոշումը, ինչպես թաղվել են 2015 թ.-ի Մինսկի համաձայնագրերը, որոնք միաձայն հաստատվել են այս խորհրդի կողմից։

  • Կիսվել: