Լավրովն և Ռուբիոն կարծիքներ են փոխանակել ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների շուրջ
Ապրիլի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի միջեւ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների շուրջ, որը վերջերս զգալիորեն ակտիվացել է։
Հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ուկրաինական ճգնաժամի թեմայի վրա։