հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Ժնեւում. ՌԴ ԱԳՆ

Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Ժնեւում. ՌԴ ԱԳՆ

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Ժնեւում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հունվարի 21-ին Ժնեւում կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետական քարտուղար պարոն Բլինքենի բանակցությունները»,-ասել Է նա՝ հանդես գալով ճեպազրույցի ընթացքում: Նրա խոսքով՝ կողմերը կքննարկեն «անվտանգության երաշխիքների մասին» փաստաթղթերը, ինչպես նաեւ կփորձեն «որոշակի դարձնել հնարավոր հետագա քայլերը» անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: