ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լավրով. Աֆղանստանի մասով Ռուսաստանի պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակներում մնում են ուժի մեջ

Լավրով. Աֆղանստանի մասով Ռուսաստանի պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակներում մնում են ուժի մեջ

Լաոսի ԱԳ նախարար Սալենսայ Կոմմասետի հետ բանակցությունների արդյունքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աֆղանստանում իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Աֆղանստանում, որտեղ իրավիճակն արագորեն վատանալու միտում ունի, այդ թվում նաև այնտեղից ամերիկյան ու ՆԱՏՕ-ի այլ ուժերի արագ դուրսբերման ֆոնին»,-ասել է նա:

 

Լավրովը հայտնել է, որ Պուտինն արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարների հետ: Այդ երկրները սահման ունեն Աֆղանստանի հետ: Նա նաև կապի մեջ է Կենտրոնական Ասիայի մյուս առաջնորդների հետ:

Ավելի վաղ Տաջիկստանի նախագահն ԱԽ նիստի ժամանակ կարգադրել էր 20 հազարանոց զորք մոբիլիզացնել սահմաին ստեղծված իրավիճակով պայմանավորված:

 
 

  • Կիսվել: