երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Մոսկվայում Բալթյան երկրների գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ «Ռուսաստանում մարտին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ Վիլնյուսում, Ռիգայում և Տալլինում ՌԴ դեսպանատների ընտրատեղամասերի անվտանգությունն ապահովելու մասին ռուսական կողմից կրկնվող խնդրանքներին Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի իշխանությունների կողմից պատշաճ արձագանքի բացակայության պատճառով»։

 «Մենք հայտնել ենք Բալթյան երկրներին, որ ըստ դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի դրույթների և միջազգային ընդունված պրակտիկայի համաձայն՝ դիվանագիտական առաքելությունների պաշտպանության համար համապատասխան բոլոր միջոցները ձեռնարկելու պատասխանատվությունը կրում են ընդունող պետությունները: Այդ կապակցությամբ մենք Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի իշխանություններից պահանջել ենք ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ քվեարկության ընթացքում ընտրողների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության դեսպանատների աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
 
Ռուսական կողմն ընդգծել է նաև, որ «ընտրությունների ժամանակ դժվարություններ ստեղծելը լուրջ բողոք կառաջացնի այդ երկրներում բնակվող ՌԴ քաղաքացիների շրջանում, քանի որ դրանով կխախտվեն նրանց սահմանադրական իրավունքները»։
 
«Մենք նշել ենք, որ կշարունակենք ձգտել մերձբալթյան երկրների կողմից իրենց պարտավորությունների կատարմանը, իսկ եթե սաբոտաժները շարունակվեն, վճռականորեն կգործենք երկկողմ համատեքստում և միջազգային կառույցներում՝ նման դիրքորոշման պատասխանատվությունը դնելով Բալթյան երկրների իշխանությունների վրա»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

  • Կիսվել: