երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լատվիայի ԱԳՆ-ն նախարարներին հետախուզում հայտարարելու պատճառով կանչել է ՌԴ հավատարմատարին

Լատվիայի ԱԳՆ-ն նախարարներին հետախուզում հայտարարելու պատճառով կանչել է ՌԴ հավատարմատարին

Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կանչել է Լատվիայում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեգ Զիկովին՝ կապված ՌԴ ՆԳՆ-ի կողմից լատվիացի մի քանի նախարարների հետախուզում հայտարարելու հետ: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«2024 թվականի փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեգ Զիկովը կկանչվի Լատվիայի արտաքին գործերի նախարարություն՝ նրա բացատրություններն ստանալու Լատվիայի նախկին և գործող պետական ​​ծառայողների` բաց հասանելիությամբ հրապարակված ցուցակի վերաբերյալ, որոնց դեմ Ռուսաստանը քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ է առաջադրել»,- ասվում է փաստաթղթում։

Փետրվարի 13-ին Ռուսաստանի ՆԳՆ-ն քրեական հոդվածով հետախուզում է հայտարարել Լատվիայի արդարադատության նախարար Ինես Լիբինյու Էգներին, ֆինանսների նախարարության ղեկավար Արվիլս Աշերադենսին և հողագործության նախարար Արմանդս Կրաուզեին։ Հետախուզում է հայտարարվել նաև Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասին, Էստոնիայի պետքարտուղար Տայմար Պետերկոպին և Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսին։ Իրավապահ մարմինները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ նրանք հետախուզվում են խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման և վնասման քրեական գործի շրջանակներում։

 

  • Կիսվել: