կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Լատվիան մասամբ վերսկսում է վիզայի դիմումների ընդունումը Ռուսաստանի քաղաքացիներից

Լատվիան մասամբ վերսկսում է վիզայի դիմումների ընդունումը Ռուսաստանի քաղաքացիներից

Լատվիան կվերսկսի այն ռուսաստանցիներից մուտքի արտոնագրերի դիմումների ընդունումը, ովքեր ազգականներ ունեն Եվրամիության երկրներում։ Այս մասին հայտնել են Լատվիայի ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Անվտանգության ներկա իրավիճակը գնահատելուց և հարևան երկրների ու տարածաշրջանային գործընկերների հետ խորհրդակցություններից հետո Լատվիայի Արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 4-ից կվերսկսի արտերկրում գործող իր դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայացուցչություններում Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արտոնագրի դիմումների ընդունումը՛՛:

Նշվում է նաև, որ վիզա ստանալու համար կարող են դիմել Լատվիայի քաղաքացիների և ոչ քաղաքացիների մերձավոր ազգականները, ԵՄ-ում, Եվրոպական տնտեսական տարածքում կամ Շվեյցարիայում բնակվող քաղաքացիների ընտանիքի անդամները, ինչպես նաև մարդասիրական նկատառումներով վիզայի համար դիմող անձինք:

Լատվիայի ԱԳՆ-ն շեշտել է, որ վիզայի յուրաքանչյուր դիմում կդիտարկվի անհատապես, իսկ դիմողը պետք է փաստաթղթերի միջոցով ապացուցի նշված կատեգորիաներից մեկի համապատասխանությունը։

 

  • Կիսվել: