կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լատվիան արգելել է ՌԴ-ից և Բելառուսից  գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը

Լատվիան արգելել է ՌԴ-ից և Բելառուսից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը

Լատվիայի Սեյմը (խորհրդարանը) օրենք է ընդունել, որն արգելում է Ռուսաստանում և Բելառուսում արտադրվող գյուղատնտեսական և կերային ապրանքների ներմուծումը, հայտնում է Delfi-ն։

Արգելքը ներառում է գյուղատնտեսական, անասնաբուծական և ձկնորսական ապրանքներ, ինչպես նաև առաջին կարգի վերամշակված ապրանքներ, որոնք ուղղակիորեն կապված են նման ապրանքների հետ:

Արգելքը կգործի մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը, իսկ հետագայում անհրաժեշտության դեպքում այն ​​կարող է երկարաձգվել։

Լատվիան 2023 թվականին Ռուսաստանից ներմուծել է 423,7 հազար տոննա հացահատիկ, իսկ 2022 թվականին՝ 265,1 հազար տոննա։

Լատվիայում մթերային մանրածախ առևտրի երկու խոշորագույն ցանցերը՝ Rimi-ն և Maxima-ն, կամովին հրաժարվեցին վաճառել Ռուսաստանում արտադրված ապրանքները լայնածավալ ներխուժման հենց առաջին օրը: Շուտով մյուս մանրածախ ցանցերը հետևեցին օրինակին:

  • Կիսվել: