շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լարսը բաց է, սակայն անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով

Լարսը բաց է, սակայն անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Օրական աշխատունակությունը 2-3 անգամ ավելացել է։ Բոլոր 13 գրանցման ուղիներն աշխատում են, չնայած դրան, գրանցման կետում կան ուշացումներ՝ թե՛ թեթև մարդատար մեքենաների, թե՛ բեռնափոխադրումների դեպքում:

Վրաստան մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին նախարարությունը զգուշացնում է հաշվի առնել սահմանին տիրող իրավիճակը»,- ասված է Վրաստանի ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: