Լաչինի միջանցքում նախաձեռնած սեփական սադրանքի հետևանքով ադրբեջանական կողմը վիրավոր ունի
Լաչինի միջանցքում նախաձեռնած սեփական սադրանքի հետևանքով ադրբեջանական կողմը վիրավոր ունի։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Նշվում է, որ վիրավորը Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինծառայող է։ Վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հայտարարել էր՝ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: