երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
ԿԺԴՀ-ն շարունակում է աղբով լի փուչիկներ ուղարկել Հարավային Կորեա

ԿԺԴՀ-ն շարունակում է աղբով լի փուչիկներ ուղարկել Հարավային Կորեա

 Հյուսիսային Կորեան լույս հունիսի 10-ի գիշերը աղբով լի շուրջ 310 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեայի տարածք: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալներով՝ հունիսի 9-ի երեկոյան ուղարկված փուչիկների վերջին խմբաքանակը պարունակում էր մակուլատուրա և պլաստիկե իրեր, թունավոր նյութեր չեն հայտնաբերվել:

Զինվորականների գնահատմամբ՝ ԿԺԴՀ-ն հանգստյան օրերին ավելի քան 1600 աղբով լի փուչիկ է արձակել Հարավային Կորեայի տարածք։

Նշվում է, որ փուչիկների հերթական արձակումը հաջորդել է սահմանային գոտում Հարավային Կորեայի կողմից բարձրախոսներով քարոզչական հեռարձակումների վերսկսմանը։

Հունիսի 9-ի երեկոյան Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո ՉԺոնը, որը Կորեայի աշխատավորական կուսակցության կենտկոմի բաժնի ղեկավարի տեղակալն է, նախազգուշացրել է, որ Հարավային Կորեան կբախվի «նոր հակազդեցության», եթե շարունակի Փհենյանի դեմ թռուցիկներ ուղարկել և քարոզչություն իրականացնել։

Նրա խոսքով, «անդադար մակուլատուրա հավաքելը սովորական բան կլինի Կորեայի Հանրապետության համար»:

«Խստորեն զգուշացնում եմ Սեուլին` անհապաղ դադարեցնել վտանգավոր գործողությունները, որոնք առճակատման ճգնաժամ են առաջացնում, և զսպել իրեն», - հավելել է Կիմ Յո Չժոնը։

  • Կիսվել: