երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԺԴՀ-ն կգրավի Հարավային Կորեան՝ սեփական անվտանգությունը պահանջող արտակարգ իրավիճակների դեպքում. Կիմ Չեն Ըն

ԿԺԴՀ-ն կգրավի Հարավային Կորեան՝ սեփական անվտանգությունը պահանջող արտակարգ իրավիճակների դեպքում. Կիմ Չեն Ըն

Փհենյանը Հարավային Կորեան համարում է իր մշտական գլխավոր թշնամին։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնում է ՛՛Կոմերասանտը՛՛։ 

Նա խոստացել է, որ ԿԺԴՀ-ն կգրավի հարևան հանրապետության տարածքը սեփական անվտանգությունը պահանջող արտակարգ իրավիճակների դեպքում:

՛՛Հարավային Կորեայի խամաճիկներին որպես մեր երկրի ամենավնասակար և միշտ գլխավոր թշնամի ճանաչելն ու արտակարգ իրավիճակների դեպքում նրանց տարածքը գրավելու որոշումը՝ որպես ազգային քաղաքականություն, ողջամիտ միջոց է ապագայում մեր երկրի հավերժական անվտանգության, խաղաղության և կայունության համար՛՛,- ասել է Կիմ Չեն Ընը Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման 76-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նշվում է, որ անցյալ տարի Կիմ Չեն Ընն ասել էր, որ Կորեայի Աշխատավորական կուսակցությունն այլևս չի հավատում Կորեական թերակղզու խաղաղ միավորմանը։ Նա ասել է, որ ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան դարձել են միմյանց նկատմամբ թշնամական պետություններ։ Հունվարին էլ նա առաջարկել է սահմանադրորեն ապահովել Հարավային Կորեայի՝ որպես գլխավոր թշնամու կարգավիճակը և կոչ արել հրաժարվել հարավկորեացիների համար «հայրենակիցներ» տերմինի կիրառումից։

  • Կիսվել: