երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԺԴՀ ԱԳ նախարարը հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի հետ

ԿԺԴՀ ԱԳ նախարարը հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի հետ

ԿԺԴՀ-ի ԱԳ նախարար Ցոյ Սոն Հին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Հունվարի 15-17-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին կայցելի Ռուսաստանի Դաշնություն», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: