ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը

Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը

73 տարեկան հասակում մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար և բնապահպանական գործունեության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: Այս մասին հայտնել է «ՎՏԲ» Միասնական լիգան։

«Կյանքից հեռացավ Սերգեյ Բորիսովիչ Իվանովը։ «ՎՏԲ» Միասնական լիգայի պատվավոր նախագահը մահացել է 73 տարեկան հասակում։ «ՎՏԲ» Միասնական լիգան խորին ցավակցություն է հայտնում Սերգեյ Բորիսովիչ Իվանովի հարազատներին, մտերիմներին, ընկերներին և գործընկերներին»,- ասված է հրապարակված հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: