երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Կյանքից հեռացել է ամերիկացի կոմպոզիտոր և պրոդյուսեր Քուինսի Ջոնսը

Կյանքից հեռացել է ամերիկացի կոմպոզիտոր և պրոդյուսեր Քուինսի Ջոնսը

91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի կոմպոզիտոր և պրոդյուսեր Քուինսի Ջոնսը:

Նա հայտնի է որպես «Գրեմմի» 79-ակի հավակնորդ և եղել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի, «Օսկար» կինոմրցանակի, «Էմմի» հեռուստամրցանակի և «Թոնի» թատերական մրցանակի արժանացած մարդկանց ցուցակում։

Ջոնսը պատմության մեջ ամենավաճառվող երաժշտական ալբոմի ՝ Մայքլ Ջեքսոնի Thriller-ի պրոդյուսերն է: Նա աշխատել է Ֆրենկ Սինատրայի, Ռեյ Չարլզի, Դինա Վաշինգտոնի, Արետա Ֆրանկլինի հետ:

Իր կարիերայի 70 տարիների ընթացքում Ջոնսը աշխատել է երաժշտության գրեթե բոլոր ուղղություններով ՝ ջազ, բլյուզ, գոսպել, սոուլ, ֆանկ, R&B, դիսկո, ռոք և ռեփ:

  • Կիսվել: