Կյանքից անժամանակ հեռացել է Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը
Կյանքից անժամանակ հեռացավ Նինոծմինդայի փոխքաղաքապետ, սիրված ու հարգված անձնավորություն, Արմեն Մամիկոնի Բդոյանը, ծնված 1985 թվականին, Նինոծմինդայի շրջանի Խոջաբեկ գյուղում։
Նա իր կյանքն ու գործունեությունը նվիրել էր հայրենի շրջանի շենացմանը՝ վայելելով համաքաղաքացիների անկեղծ սերն ու հարգանքը։
«Georgia Javakheti» լրատվական կայքի անձնակազմը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնում Բդոյանների ընտանիքին, հարազատներին և մերձավորներին։ Նրա լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում։


